Play Video

ԳԱԹԱ

Չրի Տանը հնարավորություն ունեք անձամբ մասնակցելու գաթայի պատրաստման ընթացքին․ 
կծանոթանաք հայկական ավանդական գաթայի պատմությանն ու պատրաստման հմտություններին, որը համեմված է Բյուրականին բնորոշ յուրահատկություններով: 
Գաթան պատրաստում ենք գյուղում արտադրված մածունից, ձվից և միջուկի համար անհրաժեշտ բաղադրիչներից։ 
Ընկույզով ու չրերով զարդարելուց հետո տեղափոխում ենք տաք ջեռոց ու ընդամենը 20 րոպե անց կհամտեսենք ամենահամեղ տաք գաթաները։ 
Համեցե՜ք Չրի Տուն քաղցր համերի հետևից։

Արժեքը

Փորձառության արժեքը մեկ անձը 2000 դրամ

Մինչև 5 հոգանոց խմբերի դեպքում- 10․000 դրամ (արժեքը ներառում է գաթայի համտես)

7 տարեկանից ցածր երեխան ընտանիքի հետ այցի ժամանակ չի վճարում

Փորձառությունը հարմար է դպրոցականների և մանկապատանեկան խմբերի համար

Այլ փորձառություններ