Play Video
ԱՐԻՇՏԱ
Չրի Տանը ունենք նաև Արիշտա պատրաստելու վարպետության դաս։ Այս ուտեստը շատ երկար պատմություն ունի. հին ժամանակներում գյուղացիները 8-10 ժամ հավաքվում էին խմորը պատրաստելու, թելերի տեսքով կտրատում էին ու նրբորեն կախում, որ չորանան: Երբ թելերը չորանում էին, արիշտան տեղափոխում էին ջեռոց, որպեսզի բովեն և ստանան այդ յուրահատուկ համեղ համը։ Ամբողջ ընթացքն ուղեկցվել է երգ ու պարով։ Չրի Տանը մենք ուրախ ենք նպաստել նման յուրահատուկ ավանդական ուտեստների վերածննդին։ Միացե՛ք մեզ Արիշտա պատրաստելու կամ պարզապես համտեսելու այս համեղ ուտեստը: