Play Video
ԳԱԹԱ
Չրի Տանը հնարավորություն ունեք անձամբ մասնակցելու գաթայի պատրաստման ընթացքին․
կծանոթանաք հայկական ավանդական գաթայի պատմությանն ու պատրաստման հմտություններին, որը համեմված է Բյուրականին բնորոշ յուրահատկություններով:
Գաթան պատրաստում ենք գյուղում արտադրված մածունից, ձվից և միջուկի համար անհրաժեշտ բաղադրիչներից։
Ընկույզով ու չրերով զարդարելուց հետո տեղափոխում ենք տաք ջեռոց ու ընդամենը 20 րոպե անց կհամտեսենք ամենահամեղ տաք գաթաները։
Համեցե՜ք Չրի Տուն քաղցր համերի հետևից։