Play Video

ՂԱՐՇՄ

Ճաշ պատրաստված Արագած լեռան ստորոտից հավաքված հատուկ ղարշմ տեսակի խոտաբույսով՝ ՂԱՐՇՄՈՎ կամ ԿԱՐՇՄՈՎ, ընկույզով և ոսպով։ Այն հաճախ համեմատում ենք խաշի հետ, միայն թե սա բուսակերների համար։ Երբ ապուրը պատրաստ է, ավելացնում ենք սխտոր և հայկական չոր լավաշ ու վիտամինային փունջը պատրաստ է։ Այն հիմնականում հայտնի է Բյուրականում ու տեղացիների շրջանում է շատ տարածված։ Հիանալի առիթ է ընկերներով քաղաքից դուր գնալ բուսական խաշի ետևից, տարօրինա՞կ է, հավատում ենք՝ կսիրեք:

Արժեքը

Փորձառության արժեքը մեկ անձը 2000 դրամ

Մինչև 5 հոգանոց խմբերի դեպքում- 10․000 դրամ (արժեքը ներառում է ղարշմի համտես)

7 տարեկանից ցածր երեխան ընտանիքի հետ այցի ժամանակ չի վճարում

Փորձառությունը հարմար է դպրոցականների և մանկապատանեկան խմբերի համար

Այլ փորձառություններ